Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12%-ով թանկ Ամանոր (տեսանյութ)

Հասարակություն
RGsjqKAXPVs

 «Այս տարվա ամանորյա ծախսերը միջինում 12% թանկ կլինեն՝ նախորդ տարվա Ամանորի հետ համեմատած»,- ասում է Սպառողների միության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Այն միանշանակ վատ կանդրադառնա սպառողի վրա, առավել ևս, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նվազագույն աշխատավարձի բարձրացում չի եղել: Ամանորի նախաշեմին թանկացումներն ակնհայտ են. «Թանկացել է խմիչքը, միսը, պանիրը, ձուն, բայց կարևորը՝ առանցքային տեսակարար կշիռ ունեցող ապրանքների քննարկումն է»: Տոնական օրերին գյուղմթերքի շուկան կարգավորում է ինքը՝ գյուղացին. «Էնտեղ, որտեղ չունենք լուրջ ջերմոցային տնտեսություններ և անհատ գյուղացիական ապրանքն է ձևավորում շուկայական գինը, գյուղացին ապրանքի գինը սահմանում է ըստ իր առաջիկա ծախսերի»,- ասում է մեր զրուցակիցը: Ըստ պարոն Պիպոյանի՝ «աշխատավարձերի բարձրացում»  ասվածը թվացյալ երևույթ է, և այն տեղի է ունեցել արտագաղթի և օպտիմալացման արդյունքում: Աշխատավարձերը բարձրացվել են որոշ ոլորտներում միայն: Ավելին՝ տեսանյութով