Դուդուկահար և դհոլահար  քույրերի նոր տեսահոլովակը (տեսանյութ)

Ժողովրդական ստեղծագործությունը՝  ժամանակակից  գործիքավորմամբ:  Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները   ներկայացրել են նոր տեսահոլովակ:

«Մխիթարյան քույրեր և ընկերներ»  խումբը տեսահոլովակում կատարում  է «Ջուր կուգեր» ստեղծագործությունը: Նշենք,  որ քույրերից  բացի խմբում  հանդես են գալիս  պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր),  Գուրգեն Ամիրյանը  (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը և Արթուր Մարտիրոսյանը  (հարվածային գործիքներ):  

Ստեղծագործությունն  ինքնատիպ է նաև  այն առումով, որ  բացի նվագելուց  խմբի անդամները   նաև երգում են:

 Ի դեպ, գործիքավորումը կատարել է հենց խումբը: Եվ այս տեսանկյունից  գործի նկատմամբ  ինքնատիպ  մոտեցում է ցուցաբերվել:  Պահպանվել են  հայկական  ժողովրդական  գործերի բոլոր ավանդույթները ու միևնույն  ժամանակ ստեղծագործությունը  ժամանակակից,  թարմ շունչ է ստացել:  Տեղեկացնենք, որ  տեսահոլովակի ձայնագրությունն ու տեսագրությունն արվել է Եղիշե Պետրոսյանի «Արձագանք» ստուդիայում: Ռեժիսորն է Կարեն Ստեփանյանը:

Մխիթարյան քույրերը համագործակցում են տարբեր խմբերի՝ այդ թվում ջազ և  անհատ կատարողների հետ: 2017թ. մայիսի 29-ին ծննդավայր  Վանաձորի  Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում Մխիթարյան քույրերն իրենց խմբի  հետ առաջին  անգամհանդես եկան համերգով:  Դրան հաջորդեց  նաև երևանյան մենահամերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Նշենք նաև, որ առաջիկայում Մխիթարյան քույրերն իրենց խմբի հետ  ծրագրում են համերգներով  հանդես գալ  Երևանում, մարզերում և արտերկրում: