Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարմնամարզության Հայաստանի թիմը 3-րդ տեղը գրավեց Մոսկվայում

Սպորտ
a1gimnastika

Մոսկվայում անցկացվող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում մեր մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում զբաղեցրել են 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Նրանք վաստակեցին 161,550 միավոր: Խաղարկության թիմային պայքարի հաղթող ճանաչվեց 166,750 միավոր ցուցանիշ գրանցած Նիկիտա Նագոռնի /Դմիտրի Լանկին կազմով հանդես եկած ռուսական «Դինամո» ակումբը: Բազկամարտում 85,600 միավոր ցուցանիշով գլխավոր մրցանակը նվաճեց ռուսաստանցի Նիկիտա Նագոռնին: Արթուր Դավթյանը գրանցած 82,200 միավոր արդյունքով գրավեց 3-րդ տեղը: Այսօր մրցաշարի եզրափակիչ օրն է: Մասնակիցները մեդալներ կխաղարկեն առաձին գործիքների եզրափակիչում: Նշենք, որ 24-րդ անգամ անցկացվող Վորոնինի անվան գավաթի խաղարկությանը մասնակցում են 26 երկրների մոտ 160 մարմնամարզիկներ: