Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում». Դ. Հարությունյանը՝ ԵԼՔ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
FQi-H5w5GFA

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկված մյուս նախագծերի քվեարկությունները շարունակվեցին առանց Ելք խմբակցության պատգամավորների մասնակցության, իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը, այդ թվում՝ Նապոլեոն Ազիզյանը, որի՝ նախորդ քվեարկության հետ կապված տարաձայնություններ էին առաջացել: Նախագծերից մեկի քվեարկության հետ կապված ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Արփինե Հովհաննիսյանն իր կարծիքը չի թողել, այսինքն՝ չի քվեարկում: Նա անգամ հրապարակայնորեն ցույց տվեց տիկին փոխխոսնակի գրությունը, որպեսզի, ինչպես ԱԺ նախագահն ասաց, կասկածներ չլինեն, որ ինչ-որ շինծու բաներ են արվում: Քվեարկված բոլոր նախագծերն անցան միաձայն: «Դատական օրենսգրքում» փոփոխությունների կատարելու մասին նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկմանը Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մինչ կանցներ իր բուն ելույթին, հայտարարեց, անդրադարձավ քիչ առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ Ելքը լքեց դահլիճը. «Դա մասամբ վերաբերում էր այն կարգավորումներին, որոնք չկային այն նախագծի հիմքում, որը քվեարկվեց, այլ վերաբերում են հենց այս՝ «Դատական օրենսգրքում» նախատեսված փոփոխությունների նախագծին: Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունենում այս դահլիճում, ու մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում»: Ըստ նրա՝ այս նախագծով առաջին հերթին լուծվում է դատավորի արտաքին ու ներքին ազատության հարցը: Հարակից զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանն իր ելույթում նշեց, որ այս նախագիծն ունակ է ամբողջական լուծում տալու դատական իշխանության նկատմամբ վերաբերմունքը շտկելու, ինչպես նաեւ՝ արդարադատության որակը երկրում բարձրացնելու առումներով: