Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը առաջատարների խմբում է

Քաղաքականություն Սպորտ
a1chess-barca

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, հաջող է հանդես գալիս Բարսելոնայում անցկացվող «Sitges» միգազգային մրցաշարում: Կայացած հինգ տուրերից հետո մեր շախմատիստը վաստակել է 4,5 միավոր և չորս այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չորս անընդմեջ հաղթանակներից հետո Հրանտ Մելքումյանն անցած տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց ամերիկացի գրոսմայստեր Սեմուել Շենքլանդի հետ եւ կորցրեց առաջին կես միավորը: Այսօր նախատեսված 6-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի ամերիկացի 16-ամյա գրոսմայստեր Ավոնդեր Լյանգի հետ, որն իր վերջին պարտիայում հաղթել է իսպանացի գրոսմայստեր Մարկ Նարցիսիոյին եւ նույնպես 4,5 միավոր ունի: Հավելենք, որ 4-րդ անգամ անցկացվող այս մրցաշարին մասնակցում է 43 երկրների 189 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր: