Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ում ՌԴ-ի դեմ բանաձև է ընդունվել. Հայաստանը ՌԴ-ի կողքին է

Քաղաքականություն
MAK

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը երեկ ընդունել է Ղրիմում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի բանաձևը, որն իր բովանդակությամբ արդեն երկրորդն է։ Փաստաթուղթը Ռուսաստանին հորդորում է հետևել 12 առաջարկություններին. վերջ դնել Ղրիմի բնակիչների նկատմամբ բոլոր ոտնձգություններին և մարդու իրավունքների ոտնահարումներին: Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ռուսաստանը «օկուպացնող ուժ է»: Այս բանաձևն առաջարկել է Ուկրաինան՝ 30 այլ երկրների հետ միասին, հաստատվել է 70 երկրների կողմից, 76-ը ձեռնպահ են քվեարկել, 26 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը և Չինաստանը բանաձևին դեմ են քվեարկել:   Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Սերբիան, Հայաստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Հարավային Աֆրիկան և այլն: