Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Պաշտոնական
hratap151374766724121271020168

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սպիտակի, Սևանի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-40մ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն