Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՆ փրկարարական թիմերը պատրաստ են մասնակցել ՆԱՏՕ-ի վարժանքներին. Դ. Տոնոյան

Պաշտոնական
nato-2

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյոլերին, որը Հայաստան է այցելել այստեղ անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության ընդլայնման ու խորացման հնարավորությունները և նոր ուղղությունները: Քննարկվեցին արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, արձագանքման ՀՀ ԱԻՆ-ի կարողությունների հզորացման հնարավորությունները, մասնավորապես՝ դասընթացների և փորձի փոխանակման միջոցով փրկարարների պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Կողմերը դիտարկեցին նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո տարածաշրջանում աղետներին դիմակայելու և արձագանքելու գործընթացում անդրսահմանային համագործակցության ակտիվացման հնարավորությունները: ԱԻ նախարարը շեշտեց, որ ՀՀ ԱԻՆ փրկարարական թիմերը պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ ՆԱՏՕ-ի հովանու ներքո կազմակերպվող վարժանքներին: Նշելով, որ ՆԱՏՕ-ի օրակարգում նորովի է կարևորվում քաղաքացիական պատրաստվածության և մարդածին աղետներին դիմակայունության բաղադրիչը՝ տիկին Գոտեմյոլերը պատրաստակամություն հայտնեց նպաստելու ՀՀ ԱԻՆ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության խորացմանը: ԱԻՆ