Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լենա Նազարյանին պատգամավոր դառնալուց հետո տարօրինակ հարց են տալիս (տեսանյութ)

Հասարակություն
lena-nazaryan

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը  չի սիրում հարցազրույցներ տալ կինը եւ քաղաքականությունը թեմայով.  «Այդ հարցադրման մեջ կա մի այնպիսի ծուղակ, իբր կինը եւ քաղաքականությունը այնպիսի արտասովոր, անբնական, անտրամաբանական բան է, որ պետք է դրա մասին հատուկ խոսել, ինչպես խոսել փղի մասին կրկեսում»,- ասում է նա:   Պատգամավոր դառնալով՝ Լենա Նազարյանի  նպատակներից մեկն էլ եղել կարծրատիպերը կոտրելը՝ հասարակական- քաղաքական կյանքում  կնոջ  դերի վերաբերյալ։  «Հայաստանում կանայք 52 տոկոս են, բայց այնքան են իրարից օտարված, որ կարծես յուրաքանչյուրը միայնակ լինի: Կանայք կանանց սոցիալական հենարանը չեն: Կանայք չեն  քվեարկում գաղափարակից կանանց օգտին, չեն բարձրացնում կանանց խնդիրները եւ չեն զորակցում»:  Լենա Նազարյանը   ընդգծում  է՝  ծնողներն ու ամուսինը միանշանակ իրեն աջակցել են  ԱԺ պատգամավոր դառնալու որոշում կայացնելիս։  Իր  համար   տարօրինակ է եղել մի հարց, որը լսում է ժամանակ առա ժամանակ.  «Ընկերները, ծանոթներն ու անծանոթները  ինձ շատ հաճախ հարցնում են՝ ձեզ ով առաջադրեց,  ասում եմ՝ ես եմ առաջադրվել»:   Մանրամասն՝ տեսանյութում