Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք արտադրամասի թույլատրվել է վերսկսել աշխատանքը

Պաշտոնական
ssfs

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Արմեն Հովհաննիսյանի կիսապատրաստվածքների արտադրամասի գործունեության կասեցումը: Երևանում գործող արտադրամասում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են  համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր։    Անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի (Մարալիկ, Շիրակ), անհատ ձեռնարկատեր Շուշան Ավետիսյանի հացի (Եղեգնաձոր, Վայոց Ձոր) և «Էդ-միթ» ՍՊԸ-ի մսամթերքի (Երևան) արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտման պատճառով: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսվարողներին թույլատրել է շարունակել գործունեությունը, քանի որ արտադրամասերի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին:     ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am