Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Ծննդյան տոնավաճառ Գյումրիում (տեսանյութ)

Մարզեր
1513599895_world-vision

Սուրբ Ծննդյան տոնավաճառ Գյումրու Ֆրանսիական պուրակում: Նախաձեռնությունը «Վորլդ Վիժն Հայաստան» Շիրակի տարածաշրջանային գրասենյակինն է: Այժմ միջոցառումը նախապատրաստական փուլում է: Համերգային ծրագիր, բարձր տրամադրություն ու Ամանորի հրաշքն ապահովված կլինի: Պուրակում տեղադրվելու են լուսավորված տաղավարներ` գրասենյակի շահառուների ու գործընկեր կառույցների անդամների ձեռքի աշխատանքների վաճառքի համար: Միջոցառման հասույթը կտրամադրվի սահմանային զորամասերից մեկի զինվորներին տաք գուլպաներ եւ քաղցրավենիք գնելու համար: Միջոցառման ընթացքում կներկայացվի նաեւ «Վորլդ Վիժն Հայաստան» Շիրակի տարածաշրջանային գրասենյակի գործունեությունն ու կատարված աշխատանքները: Սուրբ Ծննդյան տոնավաճառ է նախատեսված նաեւ Ամասիայում: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում