Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հարսնացուները կորցնում են իրենց փեսացուներին

Հասարակություն
aharon-adibekyan

Դեկտեմբերի 18-ը միգրացիայի միջազգային օրն է: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում  քաղաքացիություն ստացած  1,5 մլն հայ է ապրում  եւ մոտ 500 հազար  արտագաղթողներն էլ  ձեւակերպված են կամ աշխատանքային կամ ոչ լեգալ միգրանտ: «Ռուսաստանում  հայ տղամարդկանց միայն 1/3-ն է ամուսնանում հայ կնոջ հետ, մոտ 60-65%-ն ամուսնանում են հիմնականում ռուս կանանց հետ: Եւ այսպիսով՝ մեր հարսնացուները  կորցնում են իրենց փեսացուներին, դա բացասական հետեւանքներից մեկն է: Ամենածանր հետեւանքն այն է, որ մենք ունենք կրթության բարձր մակարդակ, բայց մասնագետ ենք պատրաստում Ռուսաստանի համար»,- հայտարարեց Ահարոն Ադիբեկյանը:    Սոցիոլոգը  նաեւ նշեց, որ այդ 500 հազարից մոտ 300.000-ը նպատակ ունի մնալ Ռուսաստանում, դրանից մոտ 100.000-ը դառնում է ճոճանակային միգրանտ, այսինքն՝ ամռանը կամ ձմռանը գալիս են Հայաստան եւ հետո նորից վերադառնում ՌԴ՝ աշխատանքի: Նույն խնդիրն է նաեւ կրթության ոլորտում, ուսանողները հաճույքով գնում են ռուսալեզու համալսարաններ՝ նպատակ ունենալով հետագայում աշխատել կամ Ռուսաստանում կամ այն երկրներում որտեղ ռուսերենն է  կիրառվում:  Այսօր Ահարոն Ադիբեկյանը նաեւ նշեց՝ իրենց հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների 30 տոկոսը, եթե հնարավորություն ունենար, կարտագաղթեր: Իսկ դրա պատճառներն են ՝ աշխատանքի բացակայությունը եւ երեխաների ապագան: