Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ չինական վատ կրկնօրինակ (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli222

Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, ըստ «Ելք»-ի անդամ Ալեն Սիմոնյանի` ՌԴ-ից չինական ձեւով կրկնօրինակում էր, այսինքն` շատ վատ. «Ինքն իր մեջ արդեն ունի որոշում, թե ինչպես է վարվելու 2018թ.` կդնի՞ իր թեկնածությունը որպես ՀՀ վարչապետ, թե՞ ոչ։ Երկու բացասական բան է լինելու եկող տարի` Սերժ Սարգսյանն իր խոսքին հերթական անգամ չի հետեւի՝ այն հայտարարությանը, որ չի հավակնելու այդ պաշտոնին։ Եվ 2-րդը` հարված ժողովրդավարությանը»։ ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ` Սերժ Սարգսյանի հարցազրույցի կարեւոր ազդակներն էին` ոսկերչական աշխատանքից հետո ունեցանք ԵՄ հետ համաձայնագիր. «Արդյունքում մենք դարձանք ԵՏՄ միակ երկիրը, որ ԵՄ հետ նման համաձայնագիր ունեցավ։ Ընդհանուր առմամբ բոլոր հարցերին պատասխան տրվել է այդ հարցազրույցի շրջանակներում։ Ինչ վերաբերում է ապրիլի 9-ի` նրա որոշմանը, ապա դա կլինի կուսակցականների ընդհանուր որոշմամբ։ Նաեւ` եկող տարի կառավարման մեխանիզմն առավել արդյունավետ պետք է դարձնել։ Ինչ վերաբերում է վարչապետ դառնալու մասին իր որոշմանը, ապա Սերժ Սարգսյանը, որ կարող ուժ է, մի՞թե նա չպետք է ոչինչ անի, երբ եղել է ժամանակին բավականին պատասխանատու պաշտոնների»։ Նրա այս խոսքերին արձագանքեց Ալեն Սիմոնյանը. «Նոր Բրեժնեւ չունենանք։ Բազմաթիվ երկրների ղեկավարներ զիջել են իրենց աթոռը, որ երկիրն առաջընթաց ունենա։ Սերժ Սարգսյանի ճանապարհը ծաղիկներով ու դափնիներով չի եղել. հիշենք հոկտեմբերի 27-ը, մարտի մեկը, ապրիլյան պատերազմը։ Խոսում եք սերնդափոխությունից, նկատի ունեք Աշոտյանին, Ֆարմանյանին, Շարմազանովի՞ն։ Հլը, ԱԺ ձեր ցուցակը նայեք` կոմունիստական, պարտիական։ Կամ` մաեստրո՞ն է նոր սերունդ։ Մեր երկրի վերջին իշխողները լեգիտիմ չեն եղել»: Իր հերթին ՀՀ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը նկատեց. «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ՀՀԿ վատ աշխատանքի, ձախողման մասին է։ ՊարոնՄինասյան, դուք որ դուրս եկաք ԱԺ-ից, ձեզնից լավը չեկավ»: «Պիտի աշխատեն, որ սովորեն»,- համոզմունք հայտնեց Մկրտիչ Մինասյանը։ «ԱԺ-ն տրինաժոր չի»,- կատակեց Ազատ Արշակյանը` ավելացնելով. «Եթե տնտեսությունը չի աշխատում, տնտեսական աճը որոշվում է ունիվերմագներով, էլ ի՞նչ ասես»։ Իր եզրափակիչ խոսքում Մկրտիչ Մինասյանը նշեց, որ փայտը երկու ծայր ունի` կամ ամեն ինչ վերցվի ու բաժանվի, ստացվում է` տնտեսական աճը բաժանվեց ու եկող տարի կենսամակարդակը կիջնի. «15-20 տարի այս գործով ենք զբաղվել։ Կամ` պետք է հստակ որդեգրել` առանց տնտեսության զարգացման հնարավոր չէ թոշակներ, աշխատավարձ բարձրացնել։ 2018թ., երբ մեր երկիրն ամբողջությամբ կանցնի խորհրդարանական կառավարման, ժողովրդի հսկողության տակ գտնվող իշխանությունը պետք է ավելի լավ գործի ու ավելի արագ տեմպերով զարգացնի տնտեսությունը` մինչեւ 5-6 տոկոս»։