Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր և վաղը Երևանի կենտրոնում որոշ ճանապարհներ կփակվեն

Հասարակություն
tonacar

Մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները: Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով: Իսկ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից 20:30-ը երթևեկի համար փակ կլինի Հանրապետության հրապարակը՝ մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով։ Վերոնշյալ հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարան