Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պապիլոմա վիրուսի դեմ արդեն 89 աղջիկ է պատվաստվել. Առավոտ

Հասարակություն
Levon_Altunyan_3

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում առողջապահության նախարարի եւ նախարարության մասնագետների հետ քննարկվեց բավականին մեծ աղմուկ բարձրացրած պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հարցը: Նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրեց վիճակագրությունը: Նա ասաց, որ մեր երկիրը բարձր հիվանդացություն ունեցողն երկրների շարքին է պատկանում: 100 հազար կանանցից ամեն տարի 7-8-ը մահանում է հենց արգանդի պարանոցի քաղցկեղից. «2015-ին մոտ 127 մահվան դեպք ենք ունեցել, որպեսզի վերահսկվի, կանխարգելվի սա, երկրում սքրինինգային ծրագիր էր իրականացվում»: Նա ասաց, որ առողջապահության նախարարությունը, որպեսզի ավելի կազմակերպված եւ նպատակային իրականացնի, ՀԲ-ի ֆինանսավորմամբ 30-60 տարեկան կանանց շրջանում հետազոտություն իրականացրեց, կանանց գոնե 50 տոկոսը նպատակադրվեց, որ ծրագրում ներառվեն՝ 300 հազար կին պետք է հետազոտություն իրականացվեր, բայց ավելի քիչ տոկոսով կանայք հետազոտվեցին 40 տոկոս: Ամբողջական հոդվածը` այստեղ