Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դոնոր ենք դարձել այլ երկրների համար՝ անվճար կրթում ենք որակյալ կադրեր» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli1

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գնաճին եւ թանկացումներին, նշեց, որ այն հայտարարությունները, թե 2018թ. սպասվող գնաճը ԵՏՄ մաքսատուրքերով է պայմանավորված, այնքան էլ այդպես չէ. «Հանրության մեջ պետք չէ խուճապ առաջացնել։ Մշտապես հանրությանը պետք է ներկայացնել առաջին տասը ապարանքի գինը։ Կան մարդիկ, որոնք այսօր չեն հաղթահարել աղքատության շեմը, անգամ եթե աշխատում են։ Այսինքն, աշխատող աղքատներ ունենք։ Մենք ներմուծում ենք ոչ միայն ապարանք, այլ նաեւ դրանց գները։ Մենք ներմուծող երկիր ենք։ Սակայն ոմանք թացը չորի հետ խառնում են ու ստանում գերշահույթներ։ Մեր երկրում խնդիրն այն է, որ եկամուտների աճը հետ է ընկնում գնաճից։ Այս ընթացքում Կառավարության գործունեությունը կարելի է հետեւյալ կերպ բացատրել` նախաձեռնողականության, կադրերային ճիշտ քաղաքականության դեֆիցիտ: Մենք դոնոր ենք դարձել այլ երկրների համար` անվճար նրանց համար կրթում ենք որակյալ մասնագետներ»: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր խոսքում ընդգծեց, որ գնաճ պարզապես չի կարող տեղի չունենալ. «Պետք է գտնես այն արդյունավետ ուղին, որը քեզ կտա տնտեսական զարգացում։ Ոչ ոք պարտավոր չէ քեզ ինչ-որ բան տալ։ Առաջ, եթե արտագաղթը լոկալ բնույթ էր կրում, ապա հիմա ընտանիքներով են գնում, այսինքն` տրանսֆերներ էլ չեն գալիս։ Առաջ գնաճը հնարավոր էր լինում ճնշել տրանսֆերների հսկայական հոսքի շնորհիվ»։