Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյան. Մնա՞լ, թե՞ հեռանալ. ՀԱՐՑՈՒՄ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
Untitled-designԳ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարին բացվող տրանսֆերային պատուհանին շատ հնարավոր է տեղափոխվի այլ ակումբ կամ առաջնություն:   Դրա նախադրայլները օրեցօր ավելանում են: Պարզվում է, որ մեր ֆուտբոլիստի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերություններն արդեն մի քանի շաբաթ է  լարված բնույթ են կրում: Այդ մասին տեղեկացնում է ESPN հեռուստաընկերությունը:   Նոյեմբերի 25-ին «Բրայթոնի» հետ կայացած խաղից հետո պարտուգալացի մասնագետը հանդիպման վերլուծության ժամանակ խստորեն քննադատել է Հենրիխ Մխիթարյանի գործողությունները: Ինչպես նշում է աղբյուրը, ֆուտբոլիստը չի համաձայնել մարզչի հետ: Դրանից հետո ակումբի մարզաբազայի միջանցքում ՀենրիխՄխիթարյանը շարունակել է հակադարձել մարզչի դիտողություններին:   Երեկ պարտուգալացի մասնագետը խոսելով իր սանի ապագային մասին, մասնավորապես ասել է. «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր գինը: Հարմար գնի դեպքում ցանկացած ֆուտբոլիստի կարելի է վաճառել: Դա իմ տեսակետն է: Եթե ֆոտբոլիստը չի ցանկանում մնալ թիմում, կամ նրա դիմաց ընդունելի փոխհատուցում են առաջարկում, ապա ես չեմ խոչընդոտուն նրան: Չեմ սիրում ձմեռային տրանսֆերային պատուհանը, բայց լավ առաջարկի դեպքում պետք չէ ձեռքից բաց թողնել հարմար տրանսֆերը»:   Միաժամանակ, անգլիական եւ իտալական լրատվամիջոցներում արդեն բավական շատ են շրջանառում հայ ֆուտբոլիստի շուտափույթ տեղափոխման մասին: Դրանք նշում են նաեւ մի քանի ակումբների անուններ, որոնք հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Մասնավորապես՝ նշում են, որ հայ ֆուտբոլիստի համար կարող է պայքարել նաեւ Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը»:   Հաշվի առնելով շրջանառվող լուրերն ու տարբերակները, մենք ֆուտբոլասերներին առաջարկում ենք մասնակցել մեր փոքրիկ հարցմանը. արդյո՞ք նպատակահարմար է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն առաջիկա հունվար ամսին, եւ ո՞ր տարբերակն ավելի ձեռնտու կլինի նրա համար: