Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ. Երևանում ոստիկանները «թույլատրել» են ձկան փողոցային առևտուր (տեսանյութ)

Հասարակություն
25488138_10155965592543501_5008928401169846140_o

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ահազանգում է Շենգավիթ վարչական շրջանում ձկան անօրինական որսի դեպքի մասին: Վերջինս գրում է. «Թե ինչպես է աշխատում Շենգավիթի փառապանծ ոստիկանությունը Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվող երիտասարդների հետ պարեկային խմբի «բանակցություններն» ավարտվեցին ձկնավաճառների «հաղթանակով»։  Իսկ թե ինչու ոստիկանները չվերացրին ապօրինությունը, Վլադիմիր Գասպարյանը կարող է իմանալ Մանթաշյան-Նժդեհ խաչմերուկի բազմաթիվ տեսախցիկներից։ Հա, ի դեպ, այսօր տեսանյութերը վերցրեք, որ անցած անգամվա նման չասեք՝ 48 ժամ են դրանք պահպանվում («արդյունավետ բանակցությունները» տեղի են ունեցել 12։30-13։00 ։ճ)։