Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Դինամոյի» ըմբիշները 7-րդն են աշխարհում

Սպորտ
a1borba-16.12.

Հունահռոմեական ըմբշամարտի Երեւանի «Դինամո» ակումբը Իրանում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է 7-րդ տեղը: Խմբային փուլում դինամոյականները նախ 9:1 հաշվով հաղթել են Հունաստանի ՊՕԱԿ-ին, ապա 4:6 հաշվով զիջել իրանական «Սինա Սանատ Իզեին», իսկ 3-րդ տուրում 8:2 հաշվով պարտության մատնել Ռումինիայի «Օլիմպիական հույսեր» թիմին: Անցումային մրցախաղում «Դինամո» 4:6 հաշվով պարտվել է իրանական «Շոխադաեին», իսկ սփոփիչ մարտում հաղթել է ուկրաինական «Սամսոնին» եւ զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Այդ մրցումներում մեր թիմի կազմից հանդես են եկել հետեւյալ ըմբիշները. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ քաշային կարգ), Մուրադ Հարությունյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Ալեքսան Միքայելյան (67 կգ), Արմեն Հակոբյան (72 կգ), Ռուբեն Ղարիբյան (77 կգ), Արգիշտի Աբգարյան (82 կգ), Գեղամ Թորգոմյան (87 կգ), Վաղարշակ Մինասյան (97 կգ), Էդգար Խաչատրյան (130 կգ): Աշխարհի գավաթակիր դարձել է իրանական «Բեմեհ Ռազի» թիմը, որը եզրափակիչում 8:2 հաշվով ջախջխել է տեղի «Սինա Սանատ Իզեին», որի կազմում հանդես են եկել մեր ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանը: