Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրգործ՝ Ռուբեն Հայրապետյանի մերձավորի կողմից ծառահատման դեպքով

Հասարակություն
tep1

Այս տարվա հուլիսի 27-ին Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել,  հայտնելով, որ քրեական գործ է հարուցվել Ռուբեն Հայրապետյանի մերձավորի կողմից ծառահատման փաստով:  «Հիշում եք, որ հուլիսի 26-ին Գայի պողոտայում գտնվող ՍիՓիԷս բենզալցակայանի հարևանությամբ հատվել էին սոճիներ, որի պատասխանատվությունն իմ հետ զրուցում սկզբից իր վրա էր վերցրել բենզալցակայանի սեփականատեր, Ռուբեն Հայրապետյանի մերձավորներից Գագիկ Մեխակյանը, բայց երբ նրան ասացի, որ քրեական պատասխանատվության կենթարկվի, նա այլևս «թարգեց լավ տղությունը» և անմիջապես հրաժարվեց, որ ինքն է կտրել։ Երեկ իմացա, որ քրեական գործ է հարուցված այս փաստով։ Մխեյանը սուտ ցուցմունք է տվել՝ նշելով, որ ինքը կապ չունի ու ուրիշի վրա է գցել պատասխանատվությունը։ Ես էլ իմ ցուցմունքով վերահաստատեցի, որ մեղավորն ինքն է։ Մի՛ վախեցեք «գործ տալուց», այլ կերպ երկիրը չի դզվելու»,- գրում է նա: