Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

34 քրեական գործ` գյուղապետերի վերաբերյալ

Կարևոր լուրեր Հասարակություն
gor-abrahamyan

ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով 2017 թվականի ընթացքում համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նշված գործերից արդեն իսկ 7 գործով 7 համայնքապետ ներգրավվել է որպես մեղադրյալ, դրանցից 4 գործ 4 համայնքապետի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 համայնքապետի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: 15 քրեական գործի նախաքննություն շարունակվում է»,- ասել է Գոռ Աբրահամյանը: