Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվանագետներն այցելել են ռազմական համալսարան

Քաղաքականություն
despanner

Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարան են այցելել Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ռոզարիա Պուգլիսին: Հյուրերը շրջել են ռազմական համալսարանի տարածքում,  ծանոթացել ռազմաուսումնական հաստատության կրթական հնարավորություններին, զրուցել Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների հետ:  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը բրիֆինգ է ներկայացրել համալսարանի կառուցվածքի, ուսումնակրթական գործընթացի, անցկացվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ, պատասխանել է հյուրերի հարցերին: