Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2-րդն է պորտուգալական ստուգատեսում

Սպորտ
a1hecaniv-16.12.

Հայաստանի հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հաջող մեկնարկեց Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացվող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում: Մինչեւ 23 տարեկան հեծանվորդների միջեւ անցկացրած սկրեչ մրցաձեւում մեր մարզիկը ցույց տվեց երկրորդ արդյունքը եւ արժանացավ արծաթե մեդալի: Նա իրենից առաջ թողեց միայն պորտուգալացի Իվո Օլիվեյրային: Վերջինիս զույգ եղբայրը՝ Ռուի Օլիվեյրան, զբաղեցրեց 3-րդ տեղը:   Հավելենք, որ այս մրցումներին մասնակցում են 17 երկրների հեծանվորդներ: Այսօր կանցկացվի վեց մրցաձեւ: Էդգար Ստեփանյանը կմասնակցի մեծահասակների սկրեչին: