Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոց՝ բենզալցակայանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ

Պաշտոնական
krakoc

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «ոտքի թաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1997 թ. ծնված Լ. Գ.-ին:  Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայաններից մեկի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:  Ոստիկանության ծառողների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում ճշտվել է Լ. Գ.-ին նշված վնասվածքը պատճառողի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն: