Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ն փոխել է Հայաստանի հավաքականի մրցակցին

Սպորտ
a1fide

Ղազախստանի շախմատի ֆեդերացիան բողոքի նոտա է ներկայացրել շախմատի միջազգային ֆեդերացիային՝ կապված Հնդկաստանում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում տեղի ունեցած միջադեպի հետ:   Ինչպես հայտնում են Zakon.kz կայքը, մրցաշարի 2-րդ տուրում Ղազախստանի հավաքականը վիճակահանությամբ պետք է հանդիպեր Հայաստանի ընտրանու հետ: Սակայն գլխավոր մրցավար Ռատիման Ամանտարամը փոփոխել է թիմերի մրցակիցներին, քանի որ Իսրայելի եւ Իրանի հավաքականները հրաժարվել են իրար հետ հանդիպել: Արդյունքում, ղազախ շախմատիստներին պարտադրել են հանդիպել իրանցիների, իսկ մերոնց՝ իսրայելցիների հետ:   «Պարզվում է, որ օլիմպիադայի գլխավոր մրցավարին նման հրահանգ է տվել ՖԻԴԵ-ի գործադիր տնօրեն Նայջլ Ֆրիմանը: Զարմանալին այն է, որ այդ մասին մեզ հայտնել էին կեսգիշերին, այն դեպքում, որ հանդիպումը կայանալու էր առավոտյան ժամը 9:30-ին», - ասել է Ղազախստանի հավաքականի մարզիչ Անուար Իսմագամբետովը:   Ղազախաստանի շախմատի ֆեդերացիան գրավոր բացատրություն է պահանջել ՖԻԴե-ի մրցավարական կոմիտեի նախագահ Նիկոլոպուլոս Պանայոտիսից՝ վիճակահանության արդյունքը փոխելու կապակցությամբ: