Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

50 սև-սպիտակ լուսանկար՝ Գագիկ Գասպարյանից (տեսանյութ)

Մշակույթ
2-2

Ժապավենային 50 սև-սպիտակ լուսանկար, որից յուրաքանչյուրը անցած տարիների մի ակնթարթ է. «Հիշողության ձեղնահարկ, որ անցած կյանքի ճանապարհի հիշողությունն է»: Սա լուսանկարիչ Գագիկ Գասպարյանի առաջին անհատական ցուցահանդեսն է, որը նվիրել է իր որդու՝ լուսանկարիչ և օպերատոր Մուշի հիշատակին: «Արխիվս շատ մեծ է և ամենաբարդը, թերևս ընտրություն կատարելն էր։ Կրճատելով իջա, նույնիսկ այնպիսի գործեր, ինչպես, օրինակ, Կարպ Խաչվանքյանի դիմանկարը «Սինյոր Պապագատտոն» ներկայացումից վերջին րոպեին եմ ցուցակից հանել»,- ասում է լուսանկարիչը։ Գագիկ Գասպարյանի խոսքով բնանկար լինի, թե դիմանկար կարևորը ճիշտ լույս ընտրելն է և անմիջականություն ստանալը։ «Մասնագիտությամբ քիմիկոս եմ,-ասում է նա և ժապավենային լուսանկարչությունն ինձ ավելի հարազատ է: Իսկ սև-սպիտակ լուսանկարը խորություն ստանալու ավելի մեծ հնարավորություն է տալիս, ավելի խոսուն է»: Ցուցահանդեսի այցելուների դրական և ջերմ արձագանքները նրան անասելի ոգևորել են և հիմա էլ աշխատելու է լուսանկարչական ալբոմի հրատարակման վրա։​