Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կարող է Սերժ Սարգսյանին փոխարինել. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
xosrov2

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից տպավորություն է ստացել, որ հենց նա էլ հաջորդ տարվա ապրիլին դառնալու է Հայաստանի վարչապետ

 «Մենք անակընկալներ 18 թվականի ապրիլին չենք տեսնելու»:

 Հայտնի է սակայն, որ Սերժ Սարգսյանը հանրապետականներից ոչ մեկին չի ասել՝ դառնալու՞ է ինքը վարչապետ, թե մնալու է Հանրապետականի նախագահի աթոռին. «Ինձ հետ էլ չի կիսվել»:

 Պատգամավորը Սերժ Սարգսյանին համարում է քաղաքական մի շարք գործընթացների հեղինակը եւ հայրը. «Հեղինակը լինելու հանգամանքը նաեւ պարտավորեցնում է ընթացքի հետ կապված»:

 Սրանք հարցեր են, որոնց Խոսրով Հարությունյանը չի կարող մատների արանքով նայել: Եվ ինքը ապագա վարչապետի թեկնածուի հարցում երկու հոգու միջեւ ընտրություն էլ չի անի: Խոսրով Հարությունյանը հիշում է, որ Սերժ Սարգսյանը ժամանակին ասել է, որ իրեն պատասխանատու է համարում այնքան ժամանակ, քանի դեռ համոզված է, որ ունի անելիք անվտանգության հարցերում.

 «Այդ ո՞վ կարող է նրան փոխարինել:Կներեք, ես էդ մեկին չեմ տեսնում»:

 Կարեն Կարապետյանին պարոն Հարությունյանը բոլոր այս հարցերի փորձն ունեցող գործիչ չի համարում: Թեպետ հիացած է նրա մեկ տարվա գործունեությամբ

 «Համաձայնեք, այն արտաքին քաղաքական մարտահրավերները, որոնք ծեծում են մեր դուռը, դա մի քիչ ավելկի փորձառություն է պահանջում, մի քիչ ավելի հմտություն է պահանջում: Ում դուրը գալիս է, ում դուրը չի գալիս, նախագահ Սարգսյանը միջազգային հարթակներում դիտվում է մի քիչ ավելի վստահելի գործընկեր»,-ասում  է նա;

 Հարցեր կան, որոնց Խոսրով Հարությունյանը չի կարող մատների արանքով նայել եւ դրանց մեջ առաջինն այն է, որ Սերժ Սարգսյանն այսօր այլընտրանք չունի: