Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուգանք՝ ավտոբուսում գազ վառելու համար

Քաղաքականություն
busss-1-1

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսի ուղեսրահում ուղևորների տաքանալու նպատակով գազ վառելու փաստի առնչությամբ տեղեկացնում ենք, որ տվյալ երթուղու սպասարկումը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասության շրջանակներում չէ։ Այն համայնքային նշանակության երթուղի է, մրցույթը 2015թ. շահել և «Զոնդա» մակնիշի երեք ավտոբուսներով շահագործում է «Դիլ տրանս» կազմակերպությունը։ Իրավախախտումը կատարվել է 3449 L մակնիշի ավտոբուսի վարորդ Դավիթ Սաղաթելյանի կողմից։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» համապատասխան հոդվածի համաձայն` 14.12.2017թ. կազմվել է կազմակերպությանը տուգանելու արձանագրություն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն