Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիևի գլխում նեոօսմանական գաղափարներ են պտտվում. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-4-5

«Իսլամական համագործակցության կազմակերպությունը» Արևելյան Երուսաղեմը հռչակել է Պաղեստինի մայրաքաղաք; 57 երկրներ միավորող Կազմակերպության գագաթնաժողովում նման կոչ էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։  «Սա հասկանալի է Թուրքիայի արտաքին քաղաքականության առումով, և հասկանալի է Էրդողանի գաղափարախոսության առումով, որ նեոօսմանականության գաղափարներն են պտտվում հավանաբար նրա գլխում, գիտեք որ 16րդ դարից բռնազավթել էին խալիֆի պաշտոնը և բռնազավթել էին արաբներից։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան, օգտագործելով տակտիակական հնարքները, կկարողանա իր հեղինակությունը իսլամական աշխարհում բարձրացնել»,- մեկնաբանում է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Իսլամական աշխարհի 21 երկրների ղեկավարները դեկտեմբերի 13-ին հանդիպել էին Ստամբուլում՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը պատասխանելու համար։ «Իսլամական աշխարհը չեմ կարծում, թե կհամախմբվի այս հակաամերիկյան գործողություններում,այս միջադեպը այնքան հզոր կլինի որ կհամախմբի իսլամական աշխարհը։ Իսլամական աշխարհը պառակտված է, չկա իսլամական քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք որ մի շարք կարևոր երկրներ համագործակում են ԱՄՆ-ի հետ», ասում է քաղաքագետը։ Գագաթնաժողովում  ելույթ է ունեցել նաեւ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,որն այս ամբիոնն օգտագործել էր՝ ՝ կոչ անելով  իսլամական պետություններին չբարեկամանալ Հայաստանի հետ։  Մանրամասները՝ տեսանյութում