Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի հոգեբանությունը կուսումնասիրվի բյուջեի հաշվին

Հասարակություն
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց  32 միլիոն դրամ գումար հատկացնել՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա»-ի հիման վրա «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկ ստեղծելու մասին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դա արվում է շախմատ առարկայի ուսուցման գործընթացի հոգեբանական, սոցիոլոգիական և մանկավարժական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով: