Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ասում եմ, որ վարչապետ պետք է լինի Սերժ Սարգսյանը». Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Sahakyan-Galust99

Հանրապետականները կողմնորոշվել են՝ ապագա վարչապետը Սերժ Սարգսյանն է` ասում է Գալուստ Սահակյանը: Մարդ է, որը մասնակցել է երկրի ճակատագրին. «Այս պահին ոչ թե պետք է ասել անվիճելի հեղինակություն, այս պահին իրոք  Սերժ Սարգսյանն է»: Սերժ Սարգսյանի հնարավորությունները պարոն Սահակյանը բարձր է գնահատում, որովհետեւ նա ունի քաղաքական հենարան: Կարեն Կարապետյանն այդ իմաստով խնդիր ունի՝ նա չունի իր քաղաքական ուժը. «Անընդհատ Կարեն կարապետյան եք ասում, ես չեմ մտածում, որ խնդիրը գնում է այդ ուղղությամբ: Այստեղ ոչ թե քննարկումներ պետք է լինեն կամ մարդիկ պիտի մտածեն՝ ով պետք է լինի, ես ասում եմ, որ պետք է լինի Սերժ Սարգսյանը»: Անմիջապես հետո հայ քաղաքական մտքի ներկայացուցիչն ավելացնում է՝ Հանրապետականը դեռ պետք է մտածի, թե ով պետք է լինի վարչապետը: Բայց ինքն իրենն ասում է. «Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»: Վահրամ Բաղդասարյանը նույնպես չի կարծում, թե ապագա վարչապետը պետք է անվիճելի հեղինակություն լինի, պարզապես նրա լիազորությունները շատանալու են եւ ինչ-որ իմաստով նա պետք է լինի անվիճելի. «Անփոխարինելի մարդիկ չկան եւ նաեւ համեստորեն այդ մասին խոսում է ՀՀ նախագահը»: Կուսակցությունում դեռ չեն քննարկել, թե վարչապետի երկու թեկնածուներից՝ Սերժ Սարգսյանից եւ Կարեն Կարապետյանից ում հեղինակությունն է ավելի անվիճելի. «Դրա գնահատականը կտանք այն ժամանակ, երբ որ քննարկումներ կլինեն»: Վարչապետի երրորդ թեկնածուի շուրջ քննարկումները նույնպես հնարավոր կլինեն ավելի ուշ, այս պահին Հանրապետականը ոչինչ չի կարող ասել: Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի այն մտքին, որ Կարեն Կարապետյանը արտաքին քաղաքականության գիտակ չէ, Վահրամ Բաղդասարյանը նշում է. «Ես չեմ կարծում, որ նա պատրաստ չէ պատասխանատվություն վերցնելու, բայց այդ թեման մենք կոնկրետ չենք քննարկել»: Պարոն Բաղդասարյանը սակայն հիշեցնում է, որ ապրիլից հետո պետության թիվ մեկ խաղացողը լինելու է վարչապետը, ոչ թե Հանրապետական կուսակցության նախագահը, հնարավոր է նաեւ, որ կուսակցության ղեկավարը եւ վարչապետը լինեն տարբեր դեմքեր. « Եթե թիմը միասնական է եւ միացել է, ինձ թվում է գաղափարական մոտեցումների արդյունքում դա չխանգարող հանգամանք է»: