Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում եք, որ Ռուսաստանի հրապարակով վազեն մեր «սաակաշվիլիները՞»». Պուտինը՝ Սոբչակին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ab318ae23e87a0cfbcd1fd023cc2ead8

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսին այսօր նրան հարց ուղղեց հայտնի հաղորդավար Քսենյա Սոբչակը՝ ներկայանալով որպես «Дождь» հեռուստաընկերության լրագրող։ Նա հիշեցրեց, որ պատրաստվում է առաջադրվել որպես նախագահի թեկնածու Ռուսաստանի առաջիկա ընտրություններում։ «Քանի որ Դուք դեբատների չեք մասնակցում, Ձեզ հետ այլ կերպ առնչվել հնարավոր չէ, ուստի որոշեցի այս ձևով հարցս ուղղել»,- ասաց նա Վլադիմիր Պուտինին։ Հարցը վերաբերում էր ընտրապայքարին. «Խնդիրն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչներին կամ թույլ չեն տալիս մասնակցել ընտրապայքարին, կամ խոչընդոտներ են ստեղծում։ Ես դա ինձ վրա եմ զգում»։ Սոբչակն օրինակ բերեց Ալեքսեյ Նավալնիին, որին նույնպես թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին։ Իրեն ևս խոչընդոտում են, մարդիկ իրենց հետ շփվելիս վախենում են, տարածքներ վարձակալելիս խնդիրներ են առաջացնում և այլն։ «Ես գիտեմ, որ Ռուսաստանում ընդդիմադիր լինելը նշանակում է, որ կամ քեզ կսպանեն, կամ կբանտարկեն։ Ինչո՞ւ է իշխանությունը վախենում արդար մրցակցությունից»։ Վլադիմիր Պուտինը պարզաբանեց, որ ընդդիմությունը մարդկանց պետք է ներկայանա ընդդիմադիր գործողությունների հստակ ծրագրով։ Բոլորին դեմ գնալը ընդդիմադիր գործողությունների ծրագիր չէ։ «Ի՞նչ եք առաջարկում Դուք այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք այսօր մենք քննարկում ենք,- ասաց նա,-իսկ ինչ վերաբերում է կերպարին, որը նշեցիք, Դուք ուզում եք, որ մեզանում էլ հրապարակներում վխտան այնպիսինները, ինչպիսին Սաակաշվիլի՞ն է։ Նրանց, ում հիշատակեցիք, Սաակաշվիլի են։ Եվ ուզում եք՝ նման սաակաշվիլիները ապակայունացնե՞ն երկիրը։ Իսկ մրցակցությունը պետք է և կլինի անշուշտ»։ https://youtu.be/MW7EYc-ybK0