Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քուրքյանը հաստատեց տեղեկությունը. ԱԱԾ-ն իրեն է փնտրում՝ որպես զինված ապստամբության հրահրող. Առավոտ

Քաղաքականություն
aac

ԱԱԾ-ի հայտնաբերած ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ կասկածվող եւ դրա համար հետախուզման մեջ գտնվող Ռ. Ք-ն, նույն ինքը՝ ֆեյսբուքում գրանցված օգտատեր Robert Koorkyan-ը, ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ խոսքը հենց իր մասին է, ԱԱԾ-ն իրեն է փնտրում: Մեր հարցին՝ դուք իրո՞ք ահաբեկչական գործողություն եք պատրաստել, ճի՞շտ է ԱԱԾ-ի հրապարակումը, ի՞նչ կասեք այդ մասին՝ նա պատասխանեց. «Իմ դեմ մեղադրանք են առաջադրել, որ ես մարդկանց հրահրել եմ զինյալ ապստամբության…Դե, Հայաստանի իշխանությունների համար բոլոր հակառակորդներն էլ ահաբեկիչներ են»: Հարցին՝ հատուկ խումբ ունեցե՞լ եք, «Սասնա ծռեր-2», մասնավորապես ի՞նչ եք պլանավորել անել, որ գրել են՝ նախապատրաստել են ահաբեկչական գործողություններ՝ Քուրքյանը պատասխանեց. «Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել եւ չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին, իսկ սարսափի է մատնել իշխանություններին»: Հարցրեցինք՝ մասնավորապես ո՞րն է եղել միտքը՝ նա պատասխանեց. «Միտքը եղել է սա, իշխանությունների կողմից ստեղծված այս իրավիճակում, որ հայ մարդը չունի խոսքի ազատություն եւ զրկված է ընտրությունների միջոցով կատարել խաղաղ իշխանափոխություն, ապստամբության իրավունքն արդարացված է»: Քիչ առաջ մեզ հետ զրույցում ֆեյսբուքում Robert Koorkian գրանցված անձը հաստատեց տեղեկությունը, որ ԱԱԾ-ն իրեն է փնտրում: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի Martin Avagyan անունով կեղծ օգտատիրոջ էջը սեպտեմբերին գրանցել է Ռ. Ք-ն եւ հատուկ խումբ են ստեղծել, պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել: Մանրամասները՝ այստեղ և այստեղ