Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը

Սպորտ
sport-mxitaryan

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 17-րդ տուրի «Բորնմութի» հետ խաղից հետո փորձել է լրագրողներին բացատրել, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում թիմի հայտացուցակից:  «Ես միայն վեց խաղացող ունեմ պահեստայինների նստարանին: Նրանցից երկուսը պաշտպան են: Էշլի Յանգը եզրերը փակելու համար է: Էրերան կիսապաշտպան է, Իբրահիմովիչը՝ հարձակվող, իսկ Ռեշֆորդը՝ երկրորդ հարձակվող կամ կիսապաշտպան: Իսկ Մարտյալը, Մատան եւ Լինգարդը խաղադաշտում էին: Միկին այս պահին չկա, քանի որ ես ներկայումս խաղացնում եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր ավելի պատրաստ են եւ արժանի դրան», - պարզաբանել է Ժոզե Մոուրինյոն: