Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարածված գրիպատեսակները կարող են հանգեցնել թոքաբորբի (տեսանյութ)

Հասարակություն
TH_Grip

«Սուր շնչառական վարակները սեզոնին բնականոն երևույթ են»,-ասում է  ՀՀ ԱՆ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ Այս տարի մեր հանրապետությունում դրանք նահանջել են, նախորդ տարվա համեմատ՝  պակասել են 5 անգամ։ Անցյալ տարի հիվանդների մոտ 80%-ը երեխաներ են եղել, այս տարի տարիքային խմբերը տարբեր են։ Այդուհանդերձ հիվանդացության բարձր ցուցանիշներ են գրանցում 0-5 տարեկան երեխաները։ «Ի ուրախություն մեզ՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում հետգրիպային բարդություններով հիվանդներ չունենք»,-նշում է նա։ Ըստ մասնագետի՝ 40-րդ շաբաթից հանրապետության տարածք են ներթափանցել սուր շնչառական վարակները։ Այն համընկնում է հոկտեմբերի 2-րդ տասնօրյակին և կշարունակվի մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ։  Հանրապետությունում սահմանված է հիվանդացության 4 շեմ՝ ցածր, միջին, բարձր և շատ բարձր։ «Մեր տվյալներով այսօր մենք անգամ չենք հարում հիվանդացության ցածր շեմը»,- ասում է նա։  Հիմա տարածված են գրիպի B տեսակի 2 ուղղությունները, H1 և H3 ենթատեսակները։ Մասնագետը խորհուրդ է տալիս ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել բժշկի, որովհետև նշված վիրուսներն ու գրիպատեսակները կարող են հանգեցնել թոքաբորբի, հղիների մոտ կարող են առաջանալ ծննդալուծման խնդիրներ։