Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կախվածություն չունենալ ռուսական զորամասի քմահաճույքից. Գ. Գորգիսյանի հարցը

Քաղաքականություն
gorgisyan

ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվեց 2-րդ ընթերցմամբ 4 նախագիծ, որոնց քվեարկությունը պետք է տեղի ունենար քննարկումից անմիջապես հետո: Այս պատճառով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կոչ արեց պատգամավորներին չլքել դահլիճը, սպասել քվեարկությանը: Առաջին նախագիծը, որ ներկայացվեց, «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխություններն էին: Այն ներկայացրեց Ֆինանսների նխարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ առաջինից 2-րդ ընթերցում որեւէ փոփոխության չի ենթարկվել, պատգամավորների կողմից առաջարկություն չի եղել. «Իրավական այն նորմը, որ ներդրել ենք, ըստ էության, լավացնող է. հարկ վճարողներին հանրավորություն ենք տալիս ամորտիզացիոն մասհանումները հաշվարկելիս ընտրություն կատարել մաշվածության ուղիղ գծային մեթոդով եւ փուլինգային եղանակով»: Ելք խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում ներողություն խնդրեց, որ հարցին չվերաբերող հարցի պիտի անդրադառնալ. «Քիչ առաջ մամուլում մի լուր հայտնվեց եւ պահանջում եմ՝ որեւէ կերպ սրան արձագանքել: Սյունիքի մարզում Երեւան-Գորիս-Մեղրի-Իրան միջպետական ճանապարհի 40 մետր հատվածը գտնվում է վթարային վիճակում ու չի վերանորոգվում, որովհետեւ ՌԴ սահմանապահ զորամասի կողմից պետք է թույլտվություն տրվի ՀՀ համար եւ այդ համաձայնությունը որեւէ կերպ ձեռք բերել հնարավոր չի եղել: Սա լրջագույն խնդիր եմ համարում ու կարծում եմ, որ Կառավարությունը պետք է մեկնաբանի, թե ինչ պետք է անենք, որրպեսզի կախվածություն չունենանք ռուսական կոնկրետ զորամասի քմահաճույքներից»: