Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիսիան-Գորիս ճանապարհին Իրանի քաղաքացին մեքենայով գլորվել է ձորը

Պաշտոնական
1493378426_vtar

Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus LX570» մակնիշի 73D74810 (վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1966 թ. Հաբիբ Օլլահ Հաբիբ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ) : Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1979 թ. ծնված Էսրաֆիլ Ռաջադի Գավգավին) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և ուղևոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1979 թ. ծնված Ռօհլան Հաբիբ Վավյավին հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ (Աղիտու գյուղ), որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: