Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում քաղաքացի է ընկել գնացքի տակ

Հասարակություն
default

Այսօր ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձորի Տարոն թաղամասում մարդ է ընկել գնացքի տակ։  Ինչպես հայտնում է news.am-ը` դեպքը տեղի է ունեցել տավրոս թաղամասի հատվածում։ Նախնական տեղեկություններով, գնացքը բախվել է ռելսերի վրայով քայլող տղամարդուն: Գնացքի տակ ընկած քաղաքացին մահացել է։ Քննիչի գլխավորությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: