Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթական պետպատվերը կփոխարինվի կրթաթոշակով. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
levon-mkrtchyan

ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Բարձրագույն կրության մասին» օրենքի նախագիծն այսօր ուսանողների հետ քննարկման ժամանակ կոչեց  այն՝ հեղափոխական, որն ամբողջ Հայաստանը կվերածի մեծ համալսարանի։ «Այսինքն էն, ինչ-որ մենք անվանում ենք ուսանողության մոբիլություն, Էրազմուսներով և այլն, երբ ուսանողները կարողանում են դուրս գալ  և շրջագայել երկրիից դուրս, ըստ էության ներսում ենք փորձելու իրականացնել»,- նշեց նախարարը։ Ըստ նախարարի, այս օրենքը, թե ուսանողներին, թե բուհերին ավելի լայն ազատություններ կընձեռի, իսկ պետպատվերը կփոխարինվի կրթաթոշակով։ «Ուսանողների համար դրվելու է պարտադիր կամ ընտրական և սիրողական առարկաներ։ Սա հնարավորություն է տալիս, եթե ուսանողը ցանկանում է ավելացնել որևէ ծավալ իր աշխատանքի հաշվին, ինքը կստանա նաև երկրորդ մասնագիտություն։ Օրինակ՝ մեկը Պոլիտեխնիկական համալսարանը ավարտում է, կոնկրետ մասնագետ է, և ուզում է նաև մանկավարժ լինել, մանկավարժի կրեդիտը 80 միավոր է, ինքը կկարողանա իր սովորելու հետ միասին  մանկավարժական համալսարանում ստանալ լրացուցիչ 80 միավորը և ստանալ միանգամից նաև մանկավարժի որակավորում»,- նշեց Լևոն Մկրտչյանը։ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի շուրջ Կրթության և գիտության նախարարությունը նոյեմբեր ամսից նախաձեռնել էր հանրային լսումների շարք։ Այսօր քննարկումը սակայն, նման էր հանդիպման ուսխորհրդի ներկայացուցիչների հետ և մի քանի ուսանողների հետ։ Ուսանողների առաջարկությունները հիմնականում վերաբերում էին ուսանողնական խորհուրդներին և ուսանողական ներգրավվածությանը՝ բուհերի կառավարման մեջ։ Ուսխորհուրդների ներգրավվածությունը բուհի կառավարման հարցում նախկին 25% -ի փոխարեն հիմա 10% է։ Լևոն Մկրտչյանը այդ տոկոսային փոփոխությունը համարում է  սիմվոլիկ և այդքան էլ չի կարևորում։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք այս նոր օրենքով կպահպանվի ուսանողի կրթության անընդհատության սկզբունքը։ «Անընդհատության սկզբունքը  վերաբերում է ոչ կրթական աստիճանների անընդհատության, այսինքն չի կարող բակալավրից ինքը գնա միանգամից թռիչք կատարի ասպիրանտուրա, երեք աստիճանի համակարգն է մտցված և դա պահպանվում է, խոսքը ոչ թե ժամանակային անընդհատության մասին է»,- ավելացրեց նախարարը։ Ուսանողների մնացածն բողոքներն ու առաջարկությունները նախարարը պահանջեց գրավոր և հիմնավորված ուղարկել հետագա քննարկումների՝ մինչև Ազգային ժողով մտնելը։