Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

Քաղաքականություն
despan1

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է գործակցության առաջին քայլերը Արգենտինայի կառավարության հետ։ Ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է, որի արգենտինական դրական փորձի կիրառման հնարավորությունը դիտարկելու համար Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այցելեց Տավուշի մարզի Խաչարձան համայնք։ Դեսպանը ծանոթացավ գյուղատնտեսական զարգացման ծրագրերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով իրագործել է արգենտինահայ համայնքը։ Դեսպան Ուրրոլիաբեիտիան ներկա գտնվեց նաև ջերմոցների շարունակական ծրագրի շրջանակում իրականացվող վիճակահանությանը, որով պարզ դարձան Խաչարձանում ևս երկու ջերմոցների շահառուները։ Ի դեպ, Հիմնադրամը ծրագրի շրջանակում Տավուշի մարզում բացել է արդեն 100 ջերմոց։ despan2 Խաչարձանում արգենտինահայ առաջին ներդրողներից էր Կալչյան ընտանիքը։ Նրանց ֆինանսավորմամբ վերակառուցվել է գյուղի դպրոցը, Խաչարձանում կառուցվել է բուժկետ և համայնքային կենտրոն։ Այնուհետև, Կալչյաններին միացել են արգենտինահայ այլ ընտանիքներ, այդ թվում՝ Ավագյանների ընտանիքը Թերզյանների հետ մասնակցել է խմելու ջրի համակարգի կառուցմանը։ Թերզյան ընտանիքն էլ իր հերթին հովանավորել է գյուղում մարզահամալիրի կառուցումը, որը նվիրվել է նրանց դստեր՝ Մարիա Թերզյանի հիշատակին։ Սարգիս և Ծովինար Անակների ընտանիքն էլ հիմնել է Հավատքի պուրակը, որի բացման ընթացքում կնքվել է գյուղի 130 բնակիչ։ despan «Հայաստան» համահայկական հիմնադրամ