Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ բանակցությունները կշարունակեն ընթանալ առանց Արցախի. Գ. Իսագուլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Garnik-Isagulyan

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ այժմ մենք իշխանություններից բողոքելն անտեղի է։ «Գերտերությունների միջև բախումներն ավելի արագ են զարգանում, քան տարածաշրջանային բախումները։ Մենք միշտ քննադատում ենք մեր իշխանություններին, բայց Հայաստանը, չունենալով տնտեսական մեծ բազա, կարողանում է հավասարակշռություն պահպանել այս իրավիճակում։ Հայաստանը պահպանում է նաև 1994 թվականից մինչ օրս ունեցած ձեռքբերումները։ Հայաստանը մտավ 2 ինտեգրացիոն կազմակերպությունների մեջ և գուցե կամուրջ հանդիսանա նրանց համար»,- նշում է Գառնիկ Իսագուլյանը։ Նա գտնում է, որ այս պայմաններում կարևոր է, որ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող կուսակցությունները միասնականություն դրսևորեն։  Խոսելով  Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին՝ Գառնիկ Իսագուլյանը նշում է, որ դա կանխատեսելի էր. «Ամեն ինչ ծրագրավորված էր։ Մինչև 2017 թվականի ավարտը Ռուսաստանը հարցերը պետք է լուծեր ԴԱԵՇ-ի հետ, քանի որ Վլադիմիր Պուտինը չէր կարող գնալ նախագահական ընտրություններին՝ գտնվելով պատերազմի մեջ»։ Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդրին։ Նա կարծում է, որ դրա շուրջ բանակցությունները կշարունակեն ընթանալ առանց Արցախի ներգրավման։ Նրա խոսքերով՝ դա ձեռնտու է նաև Հայաստանին, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի շահերը ներկայացնելուց։