Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ

Սպորտ
a1mxitaryan-12.12.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ՝ կապված նրա կարիերայի հետագա շարունակության հետ: Այդ մասին հայտնում է անգլիական The express թերթը: Ըստ աղբյուրի, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անցած հանգստյան օրերին հանդիպել է հայազգի կիսապաշտպանի հետ եւ քննարկել նրա տրանսֆերի հետ կապված հարցեր: Այժմ ակումբը մտածում է կամ տրանսֆերի հանել ֆուտբոլիստին, կամ էլ վարձավճարով հանձնել արտասահմանյան որեւէ ակումբի: Ըստ լրատվամիջոցի ունեցած տեղեկությունների, Հենրիխ Մխիթարյանով ներկայումս հետաքրքրված են երկու ակումբներ: Դա նրա նախկին թիմն է՝ Դորտմունդի «Բորուսիան», իսկ երկրորդը Իտալիայի առաջնության ներկայիս առաջատար Միլանի «Ինտերը»: Այն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է գուշակել, սակայն անգլիական լրատվամիջոցների կարծիքով հայազգի ֆուտբոլիստն այլեւս չի մտնում պորտուգալացի մարզչի պլանների մեջ: