Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանգստյան օրերը կկրճատվեն՝ սկսած 2018-ի հունիսի 1-ից (տեսանյութ)

Հասարակություն
oracuyc

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որոնցով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ)  և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: