Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարը շահագործողը պատասխանատվություն չի՞ կրելու Սևանին ու Ջերմուկին վնասելու պարագայում (տեսանյութ)

Տնտեսություն
Amulsar-from-Jermuk

Ամուլսարի հանքը շահագործողը պատասխանատվություն չի կրելու Սևանա լճին  և Ջերմուկի հանքային ջրերին անդառնալի վնաս հասցնելու պարագայում «Լիդիան Արմենիա» ընկերությունը արդեն հայտարարել  է  2018թ-ից  հանքը շահագործումը սկսելու մասին՝   կատարված  փորձաքննությունները  բավարար համարելով։ Բնապահպաններն այսօր  քննարկում էին այն խնդիրները, որոնք ըստ նրանց՝ անտեսվում են  ՀՀ կառավարության և պատասխանատու պետական մարմինների կողմից ։   Նրանց   հավատ չի ներշնչում  ոչ  հանքը շահագործող ընկերությունը՝ Լիդիան Արմենիան, ոչ էլ  նրա կողմից արվող հայտարարությունները՝  փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ։ Իրավաբան Նազելի Վարդանյանն  ավելացնում է՝ խախտվել են նաեւ իրավական նորմեր։  Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների ՝ երեք պաշտպանական գոտիներում արգելված է որևէ տնտեսական գործունեություն ծավալել, քանի որ այն ազդեցություն կունենա ջրի որակի կամ բալանսի վրա։ Լիդիան Արմենիա ընկերության ներկայացուցիչը վստահեցնում  է՝  ամեն ինչ արվում է՝ ջրի որակը պահպանելու համար։ Հիշեցնենք, որ  Գնդեվազցի բնակիչներ արդեն երկու տարուց ավելի վիճարկում են ՀՀ բնապահպանության և Էներգետիկայի նախարարությունների որոշումները և  հանքի շահագործման  թույլտվությունները: Վերաքննիչ բողոքի  քննությունը  նշանակված է  2019 թվականին, երբ չի բացառվում, որ հանքն արդեն շահագործված լինի։