Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

Քաղաքականություն
3933a7a30ce8d82fa06adf0d08b10b61

Դեկտեմբերի 12-ին, Առաջին նախագահի առանձնատանը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եւրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման եւ ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ զարգացման համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: