Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է Հայաստանի 10 լավագույն մարզիկների sms քվեարկությունը (տեսանյութ)

Սպորտ
a110-lavagujn-1212

Մեկնարկել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի sms քվեարկությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00-ը): Նախարարությունն իր պաշտոնական կայքում (www.msy.am) տեղադրել է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբենական կարգով դասավորված անվանացանկը: Քվեարկության մասնակիցներին անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը եւ SMS հաղորդագրություն ուղարկել 1006 կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն: Մանրամասները՝ տեսահոլովակում. Անվանացանկն՝ այստեղ