Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը հատել է ծառերն ու դրանք փոխարինել նորատունկերով (տեսանյութ)

Հասարակություն
car

Օրերս Կոմիտասի սկզբնամասում՝ «Ֆրեշ» սուպերմարկետի դիմաց, հատվել է 4 ծառ: «Ա1+»- ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը չի հերքում կատարվածը։ Աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ Կոմիտաս 1 հասցեում «Ֆրեշ» սուպերմարկետի դիմացի թվով 4 սոսի ծառատեսակները գտնվել են լիովին չոր վիճակում: Վերոնշյալ հասցեի ծառերի չորացման պատճառը պարզելու նպատակով վերցվել է հողանմուշ և, ըստ լաբորատոր հետազոտության տվյալների, հողաշերտում վնասակար նյութեր չեն հայտնաբերվել: Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության՝ չորացած սոսի ծառատեսակները հատվել և փոխարինվել են նույն ծառատեսակի նորատունկերով՝ «Արաբկիր-կանաչապատում» ընկերության կողմից՝ համապատասխան թույլտվությամբ: