Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ՊՆ-ում ծանոթացել է ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին

Պաշտոնական
pn2

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին: Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը: