Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը դեկտեմբերի կեսին դաստաներով նախագիծ է բերում» (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր խոսքում նկատեց. «Կառավարությունը դեկտեմբերի կեսին նո՞ր է հիշում, որ այդքան նախագիծ կա, որ հունվարին պիտի գործի ու դաստաներով բերում է։ Լավ ու վատ բաներ կան այդ նախագծերում, սակայն այդ ամենը մանրամասն հասկանալու համար ժամանակ է պետք, որը մեզ չի տրվում»: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ի պատասխան նշեց. «Ես դա շատ լավ հասկանում եմ, բայց կյանքը շարունակվում է ու մինչ ձեզ հասնելը, նախագծերը պետք է բոլոր հանրային քննարկումներն անցնեն ու մինչեւ 100 տոկոս վստահություն չունենանք, չենք բերում»: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւս հետաքրքվեց. «Ո՞նց եք պատկերացնում` երեք ժամում առաջինից 2-րդ ռեժիմ նախագծերը քննարկել։ Դեռ ուժի մեջ չի մտել «Հարկային օրենսգիրքը», սակայն բերել եք արմատական փոփոխությունների փաթեթ։ Դրա համար պետք էր լուրջ մտածել»: «Այս օրենքը էական քայլ առաջնընթաց է, սակայն քարին գրված չէ։ Այս փոփոխություններում նաեւ բիզնեսից եկած առաջարկներ են։ Ես չեմ կարծում, որ մի անգամ ընդունում ես օրենքը, ապա այն չպետք է փոփոխես»,-կարծիք հայտնեց Վարդան Արամյանը։