Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կստեղծվի առաջին ինովացիոն թանգարանը. դրամահավաք է սկսվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Liana-Manwusajyan

ArtNews կազմակերպության մի խումբ երիտասարդների ջանքերով  Հայաստանում հաջորդ տարի կստեղծվի ինովացիոն թանգարան, որն իր տեսակի մեջ մեզ մոտ կլինի առաջինը։ «Ընկերների հետ միասին վաղուց մտածել էինք Հայաստանում ստեղծել նորարարական մի վայր, որը և կգրավի տուրիստներին, և ավելի ընկալելի կդարձնի մեր հայոց պատմությունը։ Մեր նպատակն է ստեղծել փոքրիկ թանգարան, որը կպարունակի աուդիոգիդ հասկացությունը։ Կլինեն տվյալ վայրի հետ կապված տարբեր պատմական փաստեր, որոնք կթարգմանվեն տարբեր լեզուներով և աուդիոգիրքը կպատմի տուրիստներին այդ մասին»,- այս մասին ասաց ArtNews կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Մանուսաջյանը։ Որպես առաջին ինովացիոն  ցուցանմուշ ընտրվել է 12-րդ դարի կառույց Գոշավանքը։ «Քանի որ Գոշավանքը համարվում է ամենահնագույն վայրերից, որն իր մեջ շատ պատմական փաստեր է պարունակում, մենք որոշեցինք կենտրոնանալ հենց Գոշավանքի վրա և փորձել ավելի ինովացիոն վայր սարքել, որը կգրավի նաև տուրիստներին։ Նրանք, գալով Հայաստան, եթե ոչ առաջինը, ապա 2-րդն այցելում են Գոշավանք։ Նրանք ավելի մատչելի և նորարական կծանոթանան թանգարանին»,-ասաց կազմակերպության ներկայացուցիչը։ Ինովացիոն թանգարանի ստեղծման ծրագիրը բաղկացած է 2 փուլից։ Բուն թանգարանի կառուցումը և թանգարանի ու Գոշավանքի մասին փաստավավերագրական ֆիլմի նկարահանումը։ Ծրագրի իրականացման համար կազմակերպությունը դրամահավաք է կազմակերպել։ «Այս պահին մենք դրամահայթայթման մեր ընթացքն ենք սկսել։ Այս ընթացքում մենք հույս ունենք աջակիցներ գտնել, քանի որ այն հայ մշակույթը պրոպագանդելու միտում ունի։ Տավուշի մարզից արդեն զանգեր ստացել ենք աջակցության։ Բնականաբար մենք ուրախ կլինենք նման ծրագրի պետության աջակցությանը, որովհետև այն նաև պետության համար է լավ։ Տվյալ պահին առաջարկներ կամ աջակցություն չենք ստացել պետությունից»,- ասաց Լիանա Մանուսաջյանը։ Նախատեսվում է, որ թանգարանը պատրաստ կլինի արդեն եկող տարվա մայիս-հունիս ամիսներին։